Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-01-ից մինչև 2025-03-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16. Բուքմեյքերային գործունեության միջոցով խաղի կազմակերպումը

գործել է մինչև 2025-03-28Բացել ARLIS-ում

Հոդված 16. Բուքմեյքերային գործունեության միջոցով խաղի կազմակերպումը

1. Բուքմեյքերային գործունեության միջոցով խաղը կարող է կազմակերպվել խաղային ինտերակտիվ հարթակում և (կամ) խաղասրահում՝ Լիազոր մարմնի տրամադրած բուքմեյքերային գործունեության կազմակերպման լիցենզիայի և խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա: Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Կառավարության սահմանած կարգով խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

2. Բուքմեյքերային գործունեությունը կարող է կազմակերպվել միայն բուքմեյքերային գործունեության կազմակերպման լիցենզիայում նշված՝ կազմակերպչի պաշտոնական կայքի (հասցեի) և բուքմեյքերային գործունեության կազմակերպման համար նախատեսված խաղային հավելվածների միջոցով, իսկ խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպման դեպքում՝ լիցենզիայում նշված բուքմեյքերային գործունեության կազմակերպման վայրում:

3. Խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության վայրը որոշվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան:

4. Խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության իրականացման համար նախատեսված խաղասրահների յուրաքանչյուր սրահի ընդհանուր մակերեսը չի կարող գերազանցել 200 քառակուսի մետրը:

5. Լիցենզիայում չնշված կայքերի (հասցեների) և հավելվածների, ինչպես նաև խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպումը կարող է իրականացվել գործունեության իրականացման կայքերի (հասցեների), հավելվածների և վայրի փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման և լիցենզիայի վերաձևակերպման միջոցով: Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում բուքմեյքերային գործունեության կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։