Հոդված 30. Հայտի ապահովումը և պայմանագրի ապահովումը
Հոդված 30. Հայտի ապահովումը և պայմանագրի ապահովումը
1. Առաջարկի հարցման փուլում հայտատուն առաջարկի հարցման հայտարարությամբ սահմանված չափով ներկայացնում է հայտի ապահովում:
2. Հաղթող հայտատուն առաջարկի հարցման հայտարարությամբ սահմանված չափով ներկայացնում է պայմանագրի ապահովում:
3. Հայտի ապահովումը և պայմանագրի ապահովումը ներկայացվում են բանկային երաշխիքի ձևով:
4. Հայտատուն վճարում է հայտի ապահովումը, եթե նա`
1) հայտարարվել է հաղթող հայտատու, սակայն չի կատարում սույն օրենքի 31-րդ հոդվածի պահանջները կամ հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.
2) խախտել է օպերատորի ընտրության ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է ընթացակարգին տվյալ հայտատուի հետագա մասնակցության դադարեցմանը:
5. Հայտի ապահովման և պայմանագրի ապահովման նկատմամբ կիրառելի պահանջները, ներկայացման կարգը, մերժման հիմքերը և կարգը, ինչպես նաև դրանց վճարման կարգը և նվազագույն չափերը սահմանվում են Ընթացակարգով: