Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-01-ից մինչև 2025-03-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 49. Քաղաքացու կողմից իր մասնակցության սահմանափակման կարգը

գործել է մինչև 2025-03-28Բացել ARLIS-ում

Հոդված 49. Քաղաքացու կողմից իր մասնակցության սահմանափակման կարգը

1. Օպերատորին ներկայացվող դիմումով քաղաքացին կարող է պահանջել արգելելու իր մասնակցությունը խաղերին՝ անկախ սույն օրենքի 47-րդ և 48-րդ հոդվածներով նախատեսված անձ լինելու հանգամանքից:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց մասնակցությունը խաղերին արգելվում է քաղաքացու դիմումի հիման վրա՝ դիմումի ներկայացման հաջորդ օրվանից անորոշ ժամկետով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելու օրվանից ոչ շուտ, քան մեկ տարի հետո քաղաքացու դիմումի հիման վրա սույն հոդվածով նախատեսված արգելքը կարող է վերացվել դիմումում նշված օրվանից, իսկ օր նշված չլինելու դեպքում` արգելքը վերացնելու մասին դիմումի ներկայացմանը հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։