Հոդված 32. Պայմանագրի կնքումը
Հոդված 32. Պայմանագրի կնքումը
1. Վերահսկող մարմինը Կառավարության կողմից օպերատոր սահմանվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, օպերատորի հետ կնքում է պայմանագիր:
2. Եթե հաղթող հայտատուն հանդիսանում է իրավաբանական անձանց կոնսորցիում, ապա հայտում ներառվում է նաև կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքը: Այդ կառուցվածքը չի կարող փոխվել պայմանագրի ստորագրման պահին: Պայմանագրի ստորագրումից հետո կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքի յուրաքանչյուր փոփոխություն հաստատում է Կառավարությունը:
3. Օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը սահմանում է Կառավարությունը:
4․ Պայմանագրի կնքման պահից Վերահսկող մարմնին է անցնում օպերատորի բոլոր տեղեկատվական և տեխնիկական միջոցների կառավարման, էլեկտրոնային կառավարման համակարգին ադմինիստրատիվ մատչման (օգտագործողի անուն, ծածկագիր, այլ տվյալներ) ձեռք բերելու իրավունքը:
5․ Եթե սույն օրենքով սահմանված կարգով օպերատորի լիազորության դադարեցումից հետո սահմանված չէ նոր օպերատոր, ապա մինչև նոր օպերատորի սահմանումը Վերահսկող մարմնին է փոխանցվում օպերատորի բոլոր տեղեկատվական և տեխնիկական միջոցների շահագործումը, էլեկտրոնային կառավարման համակարգի ադմինիստրատիվ կառավարումը, և միաժամանակ Վերահսկող մարմինը դադարեցվում է օպերատորի` բոլոր տեղեկատվական և տեխնիկական միջոցների շահագործումը և էլեկտրոնային կառավարման համակարգի ադմինիստրատիվ կառավարումը:
6․ Նոր օպերատոր ընտրվելուց հետո Վերահսկող մարմինը նախկին օպերատորին է վերադարձնում իր սարքավորումների և տեխնիկական միջոցների տիրապետումը:
7․ Պայմանագրի կնքումից հետո օպերատորը հիմնադրի, բաժնետիրոջ, մասնակցի, փայատիրոջ, իրական շահառուի կամ նրանց հետ փոխկապակցված անձի փոփոխությունների վերաբերյալ պարտավոր է տեղեկատվություն տրամադրել Վերահսկող մարմնին։