Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-01-ից մինչև 2025-03-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 13. Շահումով խաղերի գործունեության կազմակերպումը

գործել է մինչև 2025-03-28Բացել ARLIS-ում

Հոդված 13. Շահումով խաղերի գործունեության կազմակերպումը

1. Շահումով խաղը կազմակերպվում է խաղասրահում Լիազոր մարմնի տրամադրած շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի հիման վրա:

2. Յուրաքանչյուր վայրում շահումով խաղի կազմակերպման համար պահանջվում է առանձին լիցենզիա:

3. Սույն օրենքի իմաստով շահումով խաղը համարվում է լիցենզիայում նշված վայրում կազմակերպված, եթե շահումով խաղը կազմակերպվում է լիցենզիայի հայտին կից ներկայացրած՝ համապատասխան մարմնի կողմից տրամադրված անշարժ գույքի հատակագծում որպես խաղասրահ նշված խաղասրահում: Ընդ որում, խաղասրահի փաստացի չափերը չեն կարող գերազանցել հատակագծում նշված խաղասրահի չափերը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հատակագծում չնշված խաղասրահում կամ հատակագծում նշված խաղասրահի չափերը փաստացի գերազանցող խաղասրահում շահումով խաղի կազմակերպումը կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման վայրի փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման և լիցենզիայի վերաձևակերպման միջոցով: Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում շահումով խաղի կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացնում՝ անկախ տվյալ խաղասրահի փաստացի տեղակայման վայրից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։