Գլուխ 6 · ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Հոդված 31. Օպերատորի ընտրության մրցույթի հաղթողի պարտականությունները և օպերատոր սահմանելու մասին որոշումը
Հոդված 31. Օպերատորի ընտրության մրցույթի հաղթողի պարտականությունները և օպերատոր սահմանելու մասին որոշումը
1․ Օպերատորի ընտրության մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված անձը պարտավոր է մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստեղծել առևտրային կազմակերպություն և այն ներկայացնել պետական գրանցման։
2․ Պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունը պետք է Ընթացակարգով սահմանված ժամկետում բավարարի Ընթացակարգով օպերատորին ներկայացվող պահանջները։
3․ Վերահսկող մարմինը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առևտրային կազմակերպության պետական գրանցումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, վարչապետի աշխատակազմ է ներկայացնում օպերատոր սահմանելու մասին Կառավարության որոշման նախագիծ: