Հոդված 33. Պայմանագրի հիմնական տեղեկությունները և պայմանները
Հոդված 33. Պայմանագրի հիմնական տեղեկությունները և պայմանները
1. Պայմանագիրը պետք է առնվազն ներառի հետևյալ տեղեկություններն ու պայմանները.
1) պայմանագրի կողմերը.
2) կողմերի իրավունքները և պարտավորությունները, որոնք պետք է ներառեն ռիսկերը և այդ ռիսկերի՝ Վերահսկող մարմնի և օպերատորի միջև բաշխումը.
3) պայմանագրի առարկան (այդ թվում՝ իրականացվող աշխատանքների շրջանակը) և սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-7-րդ մասերով սահմանված պահանջներն ու պայմանները․
4) պայմանագրի համաձայն՝ ներդրվող և շահագործվող և (կամ) սպասարկվող ենթակառուցվածքի նկարագրությունը, ներառյալ տեխնիկական և տնտեսական բնութագրերը, դրանց նշանակությունը և օգտագործման ժամկետ(ներ)ը.
5) ներդրվող ենթակառուցվածքի նկատմամբ կողմերի իրավունքների բաշխումը, ինչպես նաև դրանց փոխանցման կարգը.
6) օպերատորի կողմից կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների գների (սակագների) սահմանման և փոփոխման կամ դրանց առնչվող պայմանները.
7) պայմանագրի գործողության ժամկետը և (կամ) դրա որոշման կարգը.
8) պայմանագրի ապահովումը, դրա ներկայացման կարգը և օպերատորի կողմից դրա վճարման հիմքերը և կարգը.
9) պայմանագրում փոփոխություններ կատարելու կարգը.
10) պայմանագրի դադարեցման, այդ թվում՝ միակողմանի, հիմքերը, ընթացակարգերը և հանգամանքները, ներառյալ առկայության դեպքում վարկատուի միջամտության իրավունքները և պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դիմաց փոխհատուցման հաշվարկի կարգը.
11) օպերատորի կողմից կատարվող ներդրումների նվազագույն ծավալը: