Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-01-ից մինչև 2025-03-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ

Հոդված 39. Օպերացիոն վկայագրի իրավատիրոջ պարտականությունները

գործել է մինչև 2025-03-28Բացել ARLIS-ում

Հոդված 39. Օպերացիոն վկայագրի իրավատիրոջ պարտականությունները

1. Օպերացիոն վկայագրի իրավատերը պարտավոր է՝

1) օպերատորին տեղեկացնել ցանկացած քրեական վարույթի մասին, որը հարուցվել է իր դեմ աշխարհի ցանկացած վայրում՝ խարդախության, փողերի լվացման, կազմակերպված հանցավորության, ահաբեկչության կամ խաղային ոլորտի հետ կապված գործունեության համար․

2) օպերացիոն վկայագիր ստանալու հայտով ներկայացված փաստաթղթերի կամ տեղեկությունների ցանկացած փոփոխության մասին տեղեկացնել օպերատորին այդ փոփոխությունների իրականացումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։