Հոդված 41. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացումը
Հոդված 41. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացումը
1. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացումն իրականացվում է կազմակերպչի կողմից օպերատորին ներկայացված հայտի հիման վրա:
2. Հայտին կցվում են՝
1) մոնիտորինգային կենտրոնին միացվող խաղային արտադրանքների ցանկը․
2) խաղային արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատները․
3) խաղային գործունեության կազմակերպչի անվանումը, ՀՎՀՀ-ն, իրավաբանական հասցեն․
4) տեղեկություններ խաղային ինտերակտիվ հարթակի, ապարատածրագրային միջոցների ֆիզիկական տեղակայման վայրի մասին․
5) խաղային գործունեության կազմակերպման լիցենզիան:
3. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացման հայտը համապատասխան հիմնավորմամբ մերժվում է՝
1) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներից որևէ մեկի բացակայության դեպքում․
2) եթե ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ լիարժեք կամ թերի տվյալներ:
4. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացումը դադարեցվում է՝
1) խաղային գործունեության կազմակերպչի գրավոր դիմումի համաձայն․
2) եթե ի հայտ են եկել մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացման հայտը մերժելու հիմքեր․
3) խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի դադարեցման դեպքում:
5․ Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացման տեխնիկական չափանիշները սահմանում է Վերահսկող մարմինը։