Գլուխ 8 · ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 50. Քաղաքացիների՝ խաղերին մասնակցության սահմանափակման ընդհանուր կանոնները
Հոդված 50. Քաղաքացիների՝ խաղերին մասնակցության սահմանափակման ընդհանուր կանոնները
1. Օպերատորն ապահովում է սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված պահանջների ապահովման համար անհրաժեշտ բազաների առկայությունն իր մոնիտորինգային կենտրոնում և նշված սահմանափակումը կիրառելու համար քաղաքացիների նույնականացումը:
2. Օպերատորը ապահովում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությանը կազմակերպիչների հասանելիությունը:
3. Կազմակերպիչն ապահովում է օպերատորի հետ համաձայնեցված ապարատածրագրային համակարգի առկայությունը քաղաքացիների՝ սույն հոդվածով նախատեսված մասնակցության սահմանափակում կիրառելու համար անձանց նույնականացման նպատակով: