Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-09-ից մինչև 2024-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ՏԱԼՈՒ, ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 27.1. Կարգապահական տույժ ընտրելու կարգը

գործել է մինչև 2024-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 27.1. Կարգապահական տույժ ընտրելու կարգը

1. Զինծառայողին նույն կարգապահական իրավախախտման համար մեկից ավելի կարգապահական տույժ չի կարող տրվել: Սույն օրենքի 5-րդ գլխի որևէ հոդվածի որևէ մասով կարգապահական իրավախախտումը որակվելուց հետո կիրառման ենթակա կարգապահական տույժ է ընտրվում համապատասխան մասի կետերով թվարկված կարգապահական տույժերից միայն մեկը:

2. Հրամանատարը (պետը) կարգապահական տույժի տեսակը որոշելիս հաշվի է առնում սույն օրենքի 24-րդ, 25-րդ կամ 26-րդ հոդվածները՝ որքանով որ ընտրված կարգապահական տույժի տեսակը թույլատրելի է կիրառել կարգապահական իրավախախտում կատարած համապատասխան կազմի զինծառայողի նկատմամբ:

3. Մեկից ավելի կարգապահական իրավախախտման համար կարող է տրվել մեկ կարգապահական տույժ՝ յուրաքանչյուր արարքին առանձին իրավական գնահատական տալու հիման վրա: Այդ դեպքում չեն կարող ընտրվել յուրաքանչյուր արարքի համար սույն օրենքի 5-րդ գլխի արարքը որակող հոդվածներով նախատեսված առավել մեղմ կարգապահական տույժերը:

(27.1-ին հոդվածը լրաց. 13.04.23 ՀՕ-125-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։