Գլուխ 5 · (գլուխը խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 37. Հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը
Հոդված 37. Հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը
1. Հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը հասարակական անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման վերակարգի մեջ գտնվող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև մեկ ամիս ժամկետով.
4) գերատեսչական կրծքանշանից զրկում.
5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 10 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.
6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
7) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով: