Գլուխ 5 · ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 37. Հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգություն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը
Հոդված 37. Հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգություն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը
1. Հասարակական կարգը պահպանելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը հասարակական անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման վերակարգի մեջ մտնող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:
(37-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-311-Ն)