Հոդված 42. Գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնները խախտելը
Հոդված 42. Գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնները խախտելը
1. Գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև քսան օր ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երկու ամիս ժամկետով.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով.
6) զինվորական ծառայությունից արձակում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է գաղտնիության ռեժիմի պահպանման համար պատասխանատու ստորաբաժանումների զինծառայողների կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
6) զինվորական ծառայությունից արձակում: