Գլուխ 5 · ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 42. Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ
Հոդված 42. Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ
1. Ծառայության նկատմամբ հրամանատարի (պետի) կամ այլ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև տասնհինգ օր ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` նկատողությամբ կամ խիստ նկատողությամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, կամ զինվորական հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` երեք ամիս ժամկետով:
(42-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-311-Ն)