Հոդված 6. Հայաստանի Հանրապետության Նախագահի պետական պահպանությունը
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության Նախագահի պետական պահպանությունը
1. Հայաստանի Հանրապետության Նախագահին, նրա ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակման պահից, տրամադրվում է պետական պահպանություն՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում՝ սույն օրենքի 4-րդ հոդվածում նախատեսված միջոցառումների լրիվ ծավալով։
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող և (կամ) նրան ուղեկցող ընտանիքի անդամներին։
3. Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կարող է ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով լիազոր մարմնի ղեկավարին։
(6-րդ հոդվածը խմբ. 20.03.08 ՀՕ-3-Ն)