Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2021-07-24։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 283.1. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդության քննարկման կարգի առանձնահատկությունները

գործել է մինչև 2021-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 283.1. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդության քննարկման կարգի առանձնահատկությունները

1. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննում է դատավորը՝ միանձնյա:

2. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված միջնորդությունը քննում և դրա վերաբերյալ որոշումը կայացնում է գրավոր ընթացակարգով՝ առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։

3. Դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի, մեղադրյալի կամ նրա պաշտպանի նախաձեռնությամբ միջնորդությունը քննարկվում է դռնփակ դատական նիստում:

4. Դատարանը միջնորդությունը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը։

5. Միջնորդության քննությունն ավարտելուց հետո դատարանը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և լիազորությունների կասեցման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին կամ միջնորդությունը մերժելու և լիազորությունների կասեցման մասին որոշումը վերացնելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Որոշումը կայացնելու օրը դատարանն այն հանձնում է միջնորդությունը ներկայացրած պաշտոնատար անձին, մեղադրյալին և նրա պաշտպանին:

6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում միջնորդության քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են սույն օրենսգրքի 285-րդ հոդվածով նախատեսված կանոնները, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:

(283.1-ին հոդվածը լրաց. 25.03.21 ՀՕ-123-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։