ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 41 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 303. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 303. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
1. Ամբաստանյալի չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է:
2. Առանց հարգելի պատճառների ամբաստանյալի չներկայանալու դեպքում նա դատարանի որոշմամբ կարող է բերման ենթարկվել և սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց կամ այն փոխարինվել ավելի ծանրով: