Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2021-07-24։Բացել գործող տեքստը
ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 8 · ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԸ

Հոդված 67. Արդարացվածին պատճառված վնասի հատուցման իրավունքի պարզաբանումը և վնասի հատուցման կարգը

գործել է մինչև 2021-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 67. Արդարացվածին պատճառված վնասի հատուցման իրավունքի պարզաբանումը և վնասի հատուցման կարգը

1. Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պարտավոր են արդարացվածին պարզաբանել վնասի հատուցում ստանալու իրավունքը:

2. Դատարանի արդարացման դատավճռի կամ համապատասխան որոշման պատճենը, ինչպես նաև վնասի հատուցման կարգը պարզաբանող ծանուցումը դատավճիռը կամ որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում հանձնվում կամ ուղարկվում է արդարացվածին: Ծանուցման մեջ նշվում է, թե օրենքին համապատասխան ինչպիսի վնաս կարող է հատուցվել, ինչ ժամկետում, որ մարմնին պետք է դիմել վնասը հատուցելու պահանջով:

3. Արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով:

4. Արդարացվածին պատճառված վնասը հատուցելու իրավունքը պարզաբանելու մասին իրականացվող դատավարական գործողության արձանագրության մեջ կատարվում է գրառում կամ կազմվում է առանձին արձանագրություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։