Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2021-07-24։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 41 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 309.2. Դատական քննության ընթացքում այլ անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելը

գործել է մինչև 2021-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 309.2. Դատական քննության ընթացքում այլ անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելը

Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնք հիմք են տալիս նույն քրեական գործով մեղադրանք առաջադրել մեկ այլ անձի (անձանց), որին տվյալ գործով մեղադրանք առաջադրված չի եղել, ապա մեղադրողն իրավունք ունի հարուցելու նոր քրեական գործ: Եթե նոր հարուցված քրեական գործի արդյունքները կարող են հանգեցնել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի փոփոխման կամ լրացման, ապա մեղադրողի միջնորդության հիման վրա դատարանը հետաձգում է գործի դատական քննությունը: Հետաձգված քրեական գործի քննությունը կատարվում է սույն օրենսգրքի 309.1 հոդվածով սահմանված կանոններով: Նոր հարուցված քրեական գործի վարույթն իրականացվում է ընդհանուր հիմունքներով:

(309.2 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։