Հոդված 418. Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում
Հոդված 418. Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում
(վերնագիրը խմբ. 24.06.20 ՀՕ-344-Ն)
1. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և դատավարության մյուս մասնակիցները ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:
2. Բողոքի քննությունը դատական նիստում սկսվում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է գործի հանգամանքները, դատավճռի կամ որոշման բովանդակությունը, վճռաբեկ բողոքի և վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում բողոքը քննելիս դատական նիստը վարում է տարիքով ավագ դատավորը, եթե պալատի նախագահն ընդգրկված չէ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմում:
3. Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած դատավարության մասնակիցներին, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված:
(418-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն, խմբ. 24.06.20 ՀՕ-344-Ն, լրաց. 09.02.22 ՀՕ-28-Ն)
(24.06.20 ՀՕ-344-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(09.02.22 ՀՕ-28-Ն օրենքն ունի անցումային դրույթ)