Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-20-ից մինչև 2022-08-20։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54.2 · ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

Հոդված 499.6. Միջազգային մարմինների հետ հաղորդակցվելու հիմքը

գործել է մինչև 2022-08-20Բացել ARLIS-ում

Հոդված 499.6. Միջազգային մարմինների հետ հաղորդակցվելու հիմքը

1. Սույն օրենսգրքի իմաստով միջազգային մարմիններ են համարվում միջազգային պայմանագրերով ստեղծված դատարանները կամ այլ այնպիսի մարմիններ, որոնց իրավասությունների մեջ են մտնում քրեական գործերով որոշակի դատավարական գործողությունների կատարումը և հանցավորության դեմ պայքարի գործում պետությունների ջանքերին օժանդակելը, նպաստելը, աջակցելը, ինչպես նաև քրեական պատիժներ նշանակելը և դրանք ի կատար ածման ներկայացնելը։

2. Միջազգային մարմինների հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրականացնում են այդ մարմինների հիմնադրման (ստեղծման) մասին, դրանց լիազորությունները սահմանող միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից է Հայաստանի Հանրապետությունը։

Եթե Հայաստանի Հանրապետությունը մասնակից չէ միջազգային մարմնի հիմնադրման և դրանից բխող միջազգային պայմանագրերին, որոնք կարգավորում են քրեական գործերով հարաբերությունների հարցերը, ապա այդ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հաղորդակցվում են տվյալ միջազգային մարմնի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված քրեական գործերով համագործակցության կամ օգնության մասին միջազգային պայմանագրին համապատասխան։

3. Եթե Հայաստանի Հանրապետությունը մասնակից է տվյալ միջազգային մարմնի ստեղծման կամ նրա լիազորությունները սահմանող մի քանի միջազգային պայմանագրերից ոչ բոլորին, ապա մյուս պայմանագրի (պայմանագրերի) դրույթները, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակից չէ, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կարող են կիրառել համապատասխան դատավարական գործողությունները կատարելիս, եթե դրանք չեն հակասում սույն օրենսգրքի և քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների պահանջներին։

(499.6 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-214-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։