Հոդված 376. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 376. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատապարտյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, մեղադրողը: Քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները դատավճիռն իրավունք ունեն բողոքարկել քաղաքացիական հայցի մասով: Տուժողը և նրա ներկայացուցիչը վերաքննիչ բողոք կարող են բերել միայն այն գործերով, որոնք հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա:
2. Բողոք բերելու իրավունք ունի գործի քննությանը որպես մեղադրող մասնակցած դատախազը: Դատախազն իրավունք չունի բողոքարկել դատավճիռը քաղաքացիական հայցի մասով:
3. Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև տվյալ գործով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատավճիռը կամ որոշումն առնչվում է նրանց շահերին: