Հոդված 431. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ
Հոդված 431. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ
1. Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատական որոշման կատարումը որոշում կայացրած դատարանը կարող է հետաձգել, եթե առկա է հետևյալ հիմքերից որևէ մեկը`
1) դատապարտյալի ծանր հիվանդությունը, որը խոչընդոտում է պատիժը կրելուն` մինչև նրա առողջանալը.
2) դատապարտյալի հղիությունը դատական որոշման կատարման պահին` մեկ տարուց ոչ ավելի ժամանակով.
3) դատապարտված կնոջ փոքրահասակ երեխաների առկայությունը` մինչև երեխայի երեք տարեկան դառնալը.
4) երբ պատժի անհապաղ կրելը կարող է առանձնապես ծանր հետևանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար` հրդեհի կամ այլ տարերային աղետների, ընտանիքի միակ աշխատունակ անդամի ծանր հիվանդության, մահվան դեպքում կամ այլ բացառիկ հանգամանքներում` դատարանի կողմից սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս:
2. Տուգանքի վճարումը կարող է հետաձգվել կամ տարաժամկետվել մինչև վեց ամիս ժամանակով, եթե տուգանքի անհապաղ վճարումը դատապարտյալի կողմից անհնար է:
3. Քաղաքացիական հայցի մասով կամ այլ վնասի հատուցման մասով դատական որոշման հետաձգման կամ տարաժամկետման հարցը դատարանի կողմից լուծվում է` հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները և դատապարտյալի նյութական դրությունը:
4. Դատական որոշման կատարման հետաձգման հարցը դատարանի կողմից քննվում է դատապարտյալի, նրա օրինական ներկայացուցիչների, մերձավոր ազգականների, պաշտպանի, այլ մասնակիցների միջնորդությամբ, ինչպես նաև դատական որոշումը կայացրած դատարանի նախաձեռնությամբ: