ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՈՎ
Հոդված 483. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 483. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Եթե հանձնելու մասին պահանջը չի պարունակում բոլոր անհրաժեշտ տվյալները, ապա հարցումն ստացած հաստատությունը կարող է պահանջել լրացուցիչ տվյալներ: Դրա համար կարող է սահմանվել մինչև մեկամսյա ժամկետ:
2. Եթե հարցումը ներկայացրած հաստատությունը սահմանված ժամկետում չի ներկայացնում լրացուցիչ տվյալներ, ապա հարցումն ստացած հաստատությունը պետք է ազատի հանձնման ենթակա անձին, եթե նա վերցվի արգելանքի: