Հոդված 477. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 477. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
1. Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը սահմանված կարգով իրենց տրված հանձնարարությունները կատարում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով:
2. Հանձնարարությունները կատարելիս կարող են կիրառվել օտարերկրյա պետության դատավարական նորմերը, եթե դա նախատեսված է այդ պետության հետ կնքված միջազգային պայմանագրով:
3. Միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում հանձնարարությունը կատարելիս կարող է ներկա գտնվել օտարերկրյա պետության համապատասխան հաստատության ներկայացուցիչը:
4. Եթե հանձնարարությունը չի կարող կատարվել, ստացված փաստաթղթերը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դատախազության կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով հետ են վերադարձվում այն հաստատություն, որից ստացվել է հանձնարարությունը` նշելով դրա կատարմանը խոչընդոտող պատճառները: Հանձնարարությունը բոլոր դեպքերում վերադարձվում է, եթե դրա կատարումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անկախությանը կամ անվտանգությանը կամ հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: