Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-01-ից մինչև 2006-07-08։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 26 · ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 194. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔՆՆՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ

գործել է մինչև 2006-07-08Բացել ARLIS-ում

Հոդված 194. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔՆՆՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ

Գործի բարդության կամ նրա ծավալի մեծ լինելու դեպքում նախաքննության կատարումը կարող է հանձնարարվել մի քանի քննիչի, որի մասին նշվում է գործի հարուցման վերաբերյալ որոշման մեջ կամ կայացվում է առանձին որոշում: Այդ մասին իրավունք ունի որոշում կայացնել դատախազը կամ քննչական բաժնի պետը: Որոշման մեջ պետք է նշվեն բոլոր քննիչները, որոնց հանձնարարվում է նախաքննության կատարումը, այդ թվում` խմբի ղեկավար քննիչը, որը գործն ընդունում իր վարույթ և ղեկավարում է մյուս քննիչների գործողությունները: Կասկածյալը, մեղադրյալը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և նրանց ներկայացուցիչները պետք է ծանոթացվեն քննիչների խմբի կողմից քննությունը կատարելու մասին որոշմանը, և նրանց պարզաբանվում է ցանկացած քննիչին բացարկ հայտնելու նրանց իրավունքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։