Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-01-ից մինչև 2006-07-08։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 46 · ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ

Հոդված 376. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

գործել է մինչև 2006-07-08Բացել ARLIS-ում

Հոդված 376. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը, նրա ներկայացուցիչը և իրավահաջորդը: Քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները դատավճիռն իրավունք ունեն բողոքարկել քաղաքացիական հայցի մասով: (Նախադասությունը հանվել է 18.02.04 ՀՕ-34-Ն):

2. Բողոք բերելու իրավունք ունի գործի քննությանը որպես մեղադրող մասնակցած դատախազը: Դատախազն իրավունք չունի բողոքարկել դատավճիռը քաղաքացիական հայցի մասով:

3. Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև տվյալ գործով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատավճիռը կամ որոշումն առնչվում է նրանց շահերին:

(376-րդ հոդվածը լրաց., փոփ. 18.02.04 ՀՕ-34-Ն, փոփ. 13.09.05 ՀՕ-178-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։