Հոդված 358. ԴԱՏԱՎՃՌԻ ՕՐԻՆԱԿԱՆ, ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ և ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ԼԻՆԵԼԸ
Հոդված 358. ԴԱՏԱՎՃՌԻ ՕՐԻՆԱԿԱՆ, ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ և ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ԼԻՆԵԼԸ
1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս:
3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`
1) դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.
) այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.
3) դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները: