ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 7 · ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿՈՂՄԸ
Հոդված 58. Տուժողը
Հոդված 58. Տուժողը
1. Տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով արգելված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով արգելված արարք կատարելը:
2. Տուժող ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը: