Հոդված 381. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ
Հոդված 381. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ
1. Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`
1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) տվյալներ` բողոք բերած անձի մասին` նշելով նրա դատավարական կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.
3) դատավճիռը կամ այլ որոշումը, որը բողոքարկվում է, և այդ որոշումը կայացրած դատարանի անվանումը.
4) նշում այն մասին, թե դատավճիռը կամ այլ որոշումը բողոքարկվում է ամբողջությամբ, թե մի մասով.
5) բողոք բերող անձի հետևություններն այն մասին, թե որն է դատավճռի կամ այլ որոշման անճշտությունը և նրա բողոքի էությունը.
6) առկայության դեպքում` այն ապացույցները, որոնցով դիմողը հիմնավորում է իր պահանջները, և որոնք պետք է հետազոտվեն վերաքննիչ դատարանում, այդ թվում` նաև առաջին ատյանի դատարանում նախօրոք չհետազոտված ապացույցները.
7) բողոքին կցվող նյութերի ցանկը.
8) բողոք ներկայացնող անձի ստորագրությունը.
2. Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է 375.4 հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:
(381-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-93-Ն)