Հոդված 394. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հոդված 394. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Գործի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը թողնում է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը` առանց բավարարման.
2) բեկանում է առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը և կայացնում է արդարացման դատավճիռ կամ կարճում է գործով վարույթը և դադարեցնում` քրեական հետապնդումը.
3) բեկանում է առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը և կայացնում է մեղադրական դատավճիռ.
4) փոփոխում է առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը.
5) բեկանում է դատավճիռը կամ որոշումը և, սույն օրենսգրքի 311 հոդվածի հիմքերով, գործն ուղարկում է լրացուցիչ նախաքննության:
(«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասի հիմքերով ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև 292 հոդվածի 5-րդ կետի, 297 հոդվածի, 363 հոդվածի 2-րդ մասի, 394 հոդվածի 5-րդ մասի, 398 հոդվածի 6-րդ մասի, 421 հոդվածի 3-րդ մասի դրույթները և 419 հոդվածի 2-րդ կետի լրացուցիչ նախաքննություն նախատեսող դրույթը 24.07.07 ՍԴՈ-710 որոշմամբ:)