Հոդված 41. Դատարանի լիազորությունները
Հոդված 41. Դատարանի լիազորությունները
1. Դատարանը լիազորված է իր նիստերում քննել և լուծել ստացված գործերը և նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է:
2. Դատարանի լիազորություններն են, մասնավորապես`
1) կալանավորման, բնակարանի խուզարկության թույլտվության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումներ ընդունելը.
2) գործը դատական քննության նախապատրաստելու հետ կապված որոշումների ընդունումը.
3) քրեական գործերի քննությունն առաջին ատյանի, վերաքննության և վճռաբեկության կարգով.
4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելը.
5) դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը.
6) դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելը.
7) դատվածությունը հանելու հետ կապված հարցեր լուծելը.
8) օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը:
3. Գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
(41-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն)