Հոդված 429. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 429. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
1. Դատական որոշումն ի կատար ածելու փուլում ապահովվում է դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը` կապված դատական որոշումներն ի կատար ածելու հանձնման և կատարման հետ:
2. Դատապարտյալն իրավունք ունի դիմել որոշումը կայացրած դատարան` դատական որոշման կատարումը հետաձգելու, ծանր հիվանդության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետևանքով պատիժը կրելուց ազատելու, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ հարցերի մասին հայտարարություններով:
3. Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս, դատապարտյալն իրավունք ունի մասնակցել դատական նիստին և տալ ցուցմունքներ, ներկայացնել ապացույցներ, հարուցել միջնորդություններ և հայտնել բացարկներ, ծանոթանալ գործի բոլոր նյութերին, բողոքարկել դատարանի գործողությունները և որոշումները:
Եթե դատապարտյալը օտարերկրյա պետության քաղաքացի է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է դատապարտյալների հանձնման մասին միջազգային պայմանագրով, կամ հանձնման հնարավորությունը նախատեսված է փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա նա իրավունք ունի դիմելու դատական որոշում կայացրած դատարան՝ որոշումն իր քաղաքացիության պետության տարածքում ի կատար ածելու հարցումով։
Դատարանը սույն օրենսգրքի 54-րդ և 54.1 -րդ գլուխների նորմերով սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում իրեն հասցեագրված հարցմանն ընթացք տալու ուղղությամբ՝ չկասեցնելով որոշումն ի կատար ածելու ներկայացման` սույն գլխով նախատեսված դրույթների կատարումը։
4. Դատապարտյալն իր իրավունքները կարող է իրականացնել անձամբ կամ պաշտպանի օգնությամբ: Անչափահաս, ինչպես նաև ֆիզիկական կամ հոգեկան արատներով տառապող դատապարտյալի նկատմամբ դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:
(429-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն, փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 13.06.06 ՀՕ-67-Ն)