ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 26 · ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 200. ՀԱՆՑԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒ և ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 200. ՀԱՆՑԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒ և ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը նախնական քննության ընթացքում պարտավոր են պարզել հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները և անհրաժեշտության դեպքում համապատասխան իրավաբանական անձին կամ պաշտոնատար անձին միջնորդագիր ներկայացնել այդ հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին:
2. Միջնորդագրերը ենթակա են պարտադիր քննարկման, որի արդյունքների մասին մեկամսյա ժամկետում գրավոր հաղորդվում է այն ուղարկած մարմնին կամ պաշտոնատար անձին: