ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 281. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԿԱՏԱՐՎՈՂ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 281. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԿԱՏԱՐՎՈՂ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
1. Դատարանի որոշմամբ են կատարվում այն օպերատիվ-հետախուզական գործողությունները, որոնք կապված են քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման հետ:
2. Դատարանի որոշման հիման վրա իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները սահմանվում են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով: