Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-20-ից մինչև 2022-08-20։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-08-20-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 49 · ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 436. ԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՆՑՈՒՄԸ ՊԱՏԺԻ ԺԱՄԿԵՏԻ ՄԵՋ

գործել է մինչև 2022-08-20ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 436. ԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՆՑՈՒՄԸ ՊԱՏԺԻ ԺԱՄԿԵՏԻ ՄԵՋ

Ազատազրկման ձևով պատիժ կրող անձի` բուժական հիմնարկում անցկացրած ժամանակը հաշվակցվում է պատժի ժամկետի մեջ:

&#9878Հոդված 437. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

1. Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում է դատական որոշում կայացրած դատարանը:

2. Եթե դատական որոշումն ի կատար է ածվում որոշումը կայացրած դատարանի դատական տարածքից դուրս, ապա այդ հարցը լուծում է տվյալ դատական տարածքի միևնույն ատյանի դատարանը: Տվյալ դեպքում որոշման պատճենն ուղարկվում է դատական որոշումը կայացրած դատարան:

3. Հիվանդության կամ հաշմանդամության պատճառով պատիժը կրելուց ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերը լուծվում են դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատարանի որոշմամբ, անկախ այն բանից, թե որ դատարանն է կայացրել դատական որոշումը:

4. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատապարտյալին, դատավճռով նշանակված պատիժը կրելու համար ուղարկելու, դատապարտյալին, որի վերաբերմամբ դատավճռի կատարումը հետաձգվել է, պատժից ազատելու, ինչպես նաև դատավճռի կատարման այդպիսի հետաձգումը վերացնելու և դատապարտյալին ազատազրկումը կրելու համար ուղարկելու, տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ հարցերը լուծվում են դատապարտյալի բնակության վայրի դատարանի որոշմամբ:

(437-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն, 25.05.06 ՀՕ-91-Ն, 15.11.06 ՀՕ-181-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-61-Ն)

&#9878Հոդված 438. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Դատական որոշման հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատական նիստում` դատապարտյալի մասնակցությամբ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտադիր է նաև պաշտպանի և դատախազի մասնակցությունը:

2. Եթե հարցը վերաբերում է դատական որոշման քաղաքացիական հայցի մասը կատարելուն, կանչվում է նաև քաղաքացիական հայցվորը: Նշված անձանց չներկայանալը գործի քննությանը չի խոչընդոտում:

3. Հիվանդության, հաշմանդամության պատճառով դատապարտյալին ազատելու կամ նրան հիվանդանոցում տեղավորելու հարցը դատարանի կողմից լուծելիս պարտադիր է եզրակացություն տված բժշկական հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը:

3.1. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարանի կողմից միանձնյա կարգով քննվում է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը կամ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում դատապարտյալի բողոքն ստանալու պահից տասն օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին (տուժողի իրավահաջորդին), պրոբացիայի ծառայությանը և քրեակատարողական ծառայությանը:

3.2. (մասն ուժը կորցրել է 23.05.18 ՀՕ-334-Ն)

3.3. Դատարանում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությանը պարտադիր մասնակցում են`

1) դատախազը.

2) դատապարտյալը և նրա փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի.

3) պրոբացիայի ծառայության և քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները:

3.4. Հարցի քննությանը կարող է մասնակցել նաև տուժողը (տուժողի իրավահաջորդը կամ տուժողի ներկայացուցիչը), սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի իրավահաջորդի, տուժողի ներկայացուցչի) չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար: Դատարանի սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ դատարանի որոշմամբ դատական նիստին կարող է հրավիրվել պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը:

3.5. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությունն անցկացվում է դռնբաց դատական նիստում: Քննությունն սկսվում է պրոբացիայի ծառայության և քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների կողմից զեկույցները հրապարակելով: Այնուհետև դատարանը լսում է դատախազի դիրքորոշումը, ապա դատապարտյալին կամ նրա փաստաբանին, եթե դատապարտյալը փաստաբան ունի:

3.6. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում`

1) դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին, կամ

2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին:

3.7. Դատարանի որոշումն այն կայացնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դատապարտյալին, դատախազին, տուժողին, պրոբացիայի ծառայություն և քրեակատարողական ծառայություն:

4. Կարգապահական գումարտակում պատիժը կրողների նկատմամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը դատարանում քննելիս հրավիրվում է պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը, որը դատարանին է ներկայացնում կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից դատապարտյալի մասին տրված գրավոր բնութագիրը:

5. Գործի քննարկումն սկսվում է նախագահողի կողմից միջնորդագիրը հրապարակելով, որից հետո դատարանը հետազոտում է ապացույցները և լսում է դատական նիստին ներկայացած անձանց և դատախազի կարծիքները: Վերջինը ելույթ է ունենում դատապարտյալը կամ նրա պաշտպանը: Այնուհետև` դատարանը հեռանում է խորհրդակցության` որոշում կայացնելու համար:

(438-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն, 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-121-Ն, 13.06.06 ՀՕ-67-Ն, լրաց., փոփ. 01.03.17 ՀՕ-64-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-278-Ն, 23.05.18 ՀՕ-334-Ն)

◙ Բ ա ժ ի ն 12.1

Դատական ակտերի վերանայումը նոր երԵՎան եկած կամ նոր հանգամանքներով

(բԱԺԻՆԸ ԼՐԱՑ. 28.11.07 ՀՕ-270-Ն)

Գ լ ու խ 49.1

Դատական ակտերի վերանայումը նոր երԵՎան եկած կամ նոր հանգամանքներով

&#9878Հոդված 426.1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

(426.1-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն, 20.05.10 ՀՕ-96-Ն)

(հոդվածի 21.10.08 ՍԴՈ-767 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 26.12.2008 ՀՕ-237-Ն օրենքի 18-րդ հոդվածի փոփոխությամբ)

(426.1 հոդվածի 1-ին մասի «միայն» արտահայտությունը` այնքանով, որքանով բացառում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով այլ վերջնական իրավական ակտերի օրենքով սահմանված կարգով վերանայումը` դրանով իսկ վտանգելով անձի` մասնավորապես, մինչդատական վարույթում պետական իրավասու մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր 04.02.2011 ՍԴՈ-935 որոշմամբ)

&#9878Հոդված 426.2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

(վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

1) այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգռված անձինք, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների.

2) այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերի ուժով զրկված են եղել Սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից.

3) այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից համապատասխան դատական ակտի կայացման պահին ունեցել են միջազգային պայմանագրի պահանջներին (ժամկետներին) համապատասխան միջազգային դատարան դիմելու իրավունք.

4) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները:

(426.2-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն, խմբ. 20.05.10 ՀՕ-96-Ն, փոփ., լրաց. 17.01.18 ՀՕ-48-Ն)

(հոդվածի 08.10.08 ՍԴՈ-765 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 26.12.2008 ՀՕ-237-Ն օրենքի 19-րդ հոդվածի փոփոխությամբ)

&#9878Հոդված 426.3. Դատական ակտերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր երևան եկած հանգամանքների հետևանքով

1. Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են, եթե`

1) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է վկայի, տուժողի ցուցմունքների, թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ սխալ կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների և այլ փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անօրինական դատավճիռ կայացնելուն.

2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են դատավորների հանցավոր գործողությունները, որոնք նրանք թույլ են տվել տվյալ գործը քննելիս.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են գործի քննությունը կատարող անձանց այնպիսի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են դատարանի չհիմնավորված և անօրինական դատավճիռ կամ գործը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելուն.

4) ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է.

5) համագործակցության վարույթով դատավճիռ կայացնելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հիմնավորում են, որ համագործակցության համաձայնագիր կնքած անձը քրեական հետապնդման մարմնին դիտավորյալ հայտնել է սուտ տեղեկություններ կամ թաքցրել է որևէ էական տեղեկություն կամ խոչընդոտել է համագործակցության արդյունքում բացահայտված հանցագործության հետագա քննությանը:

2. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար բողոք կարող է բերվել 4 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

3. Եթե վաղեմության ժամկետները լրանալու, համաներման մասին օրենք ընդունվելու կամ առանձին անձանց ներում շնորհելու պատճառով, ինչպես նաև մեղադրյալի մահվան հետևանքով դատական ակտ կայացնելն անհնարին է, ապա սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերում մատնանշված նոր երևան եկած հանգամանքները պարզվում են սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարվող քննությամբ:

4. Արդարացման դատավճռի և գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը թույլատրվում է միայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում:

5. Այն դատական ակտի վերանայումը, որով մեղադրական դատավճիռ է կայացված այնպիսի հանգամանքներ ի հայտ գալու հետևանքով, որոնք ցույց են տալիս դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև հանցանք կատարելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ժամկետներով սահմանափակված չէ:

6. Դատապարտյալի մահը արգելք չէ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտը վերանայելուն՝ դատապարտյալի կամ այլ անձանց իրավունքների վերականգնման նպատակով:

7. Սույն հոդվածի դրույթները կիրառելի են նաև այն քրեական գործերով, որոնցով դատավճիռ չի կայացվել:

(426.3-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, 01.11.18 ՀՕ-415-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-200-Ն)

(05.05.21 ՀՕ-200-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

&#9878Հոդված 426.4. Գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով

1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

2.1) Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ տվյալ գործով արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտման համար.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված այլ նոր հանգամանքների դեպքերում:

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված նոր հանգամանքները հաստատված են համարվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դրանց ուժի մեջ մտնելու պահից:

3. Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից:

(426.4-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, լրաց., խմբ. 20.05.10 ՀՕ-96-Ն, խմբ. 26.10.11 ՀՕ-270-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-87-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-211-Ն)

(426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ «կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ» դրույթում «եզրափակիչ մասում» բառակապակցությունը 28.03.17 ՍԴՈ-1359 որոշմամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 93-րդ և 103-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով դրա առկայության պայմաններում ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից օրենքով սահմանված կարգով նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքի շրջանակներում Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասում ամրագրված` իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող իրավական դիրքորոշումները դատական պրակտիկայում հիմք չեն ընդունվում բողոքի ընդունելության և քննության շրջանակներում:)

(426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը 13.10.09 ՍԴՈ-833 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 20.05.10 ՀՕ-96-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխությամբ)

&#9878Հոդված 426.5. Վարույթի հարուցումը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով

1. Նոր երևան եկած հանգամանքների մասին հայտարարությունները և հաղորդումներն ուղարկվում են դատախազին:

2. Սույն օրենսգրքի 426.3 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցել և այդ հանգամանքների առթիվ կատարում է քննություն կամ այդ մասին հանձնարարություն է տալիս քննիչին:

3. Եթե հաղորդումն ստացած դատախազը նոր երևան եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, ապա նա պատճառաբանված որոշմամբ մերժում է վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգիռ անձանց, որոնք այն կարող են բողոքարկել վերադաս դատախազին:

4. (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-237-Ն)

(426.5-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

(հոդվածի 08.10.08 ՍԴՈ-765 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 26.12.2008 ՀՕ-237-Ն օրենքի 20-րդ հոդվածի փոփոխությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։