Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-20-ից մինչև 2022-08-20։Բացել գործող տեքստը
ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 12 · ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ կամ հանցագործության մասին հաղորդում տվող ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 98. 11 . Աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը փոփոխելը

գործել է մինչև 2022-08-20Բացել ARLIS-ում

Հոդված 98 .11 . Աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը փոփոխելը

1. Եթե պաշտպանվող անձին ուղղված վտանգի վերացման համար պահանջվում է, որ նա թողնի նախկին աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը, ապա քրեական վարույթ իրականացնող մարմինն այդ անձի միջնորդությամբ կամ համաձայնությամբ օգնում է տեղավորվել նոր աշխատանքի կամ ուսման վայր:

2. Պաշտպանվող անձի հարկադիր պարապուրդի ժամկետը հաշվակցվում է որպես աշխատանքային ստաժ, և այդ ժամկետի համար վճարվում է փոխհատուցում, որը չի կարող նախկին աշխատանքի կամ ծառայության համար տրված աշխատավարձից ցածր լինել: Նոր աշխատանքի կամ ծառայության վայրում ցածր աշխատավարձի դեպքում աշխատավարձերի տարբերությունը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Պաշտպանվող անձին ուսման այլ վայր տեղավորելիս պետք է հաշվի առնվեն նրա նախկին ուսման վայրում առկա պայմանները:

(98.11 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։