Հոդված 152. ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 152. ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` հետաքննության մարմինը և քննիչն իրավունք ունեն ժամանակավոր դադարեցնել պետական ծառայող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:
2. Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ուղարկվում է նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին, որն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, պարտավոր է կատարել այն և դրա մասին տեղյակ պահել համապատասխան որոշումը կայացրած մարմնին կամ անձին:
3. Պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացվում է դատարանի, դատախազի, հետաքննության մարմնի կամ քննիչի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը: