Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-01-01-ից մինչև 2004-04-03։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 407. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ

գործել է մինչև 2004-04-03Բացել ARLIS-ում

Հոդված 407. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ

1. Վճռաբեկ բողոքը պետք է բովանդակի`

1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) տվյալներ բողոք բերած անձի մասին` նշելով նրա դատավարական կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.

3) դատավճիռը կամ այլ որոշումը, որը բողոքարկվում է, և այդ որոշումը կայացրած դատարանի անվանումը.

4) նշում այն մասին, թե դատավճիռը կամ այլ որոշումը բողոքարկվում է ամբողջությամբ, թե մի մասով.

5) պատճառաբանված մատնանշում այն մասին, թե կոնկրետ ում և որ նյութական կամ դատավարական իրավունքն է խախտվել, կամ մատնանշում, թե ինչ նոր երևան եկած հանգամանք է առկա.

6) բողոքի էությունը.

7) բողոքին կցվող նյութերի ցանկը.

8) բողոք ներկայացնող անձի ստորագրությունը:

2. Այն դեպքում, երբ բողոքը բերել է հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանը, բողոքին կցվում է դատավարության մասնակցի դիմումը, որը փաստաբանի համար բողոք բերելու հիմք է եղել:

3. Այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է, վճռաբեկ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:

4. Բողոքը թողնվում է առանց քննության նաև այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։