ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՈՎ
Հոդված 478. ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ
Հոդված 478. ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացու կողմից հանցագործություն կատարելու և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու դեպքում հարուցված կամ քննվող գործի բոլոր նյութերը տրվում են Հայաստանի Հանրապետության դատախազությանը, որը որոշում է քրեական հետապնդումը շարունակելու համար դրանք օտարերկրյա պետության համապատասխան հաստատություններ ուղարկելու հարցը: