Հոդված 429. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 429. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
1. Դատական որոշումն ի կատար ածելու փուլում ապահովվում է դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը` կապված դատական որոշումներն ի կատար ածելու հանձնման և կատարման հետ:
2. Դատապարտյալն իրավունք ունի դիմել որոշում կայացրած դատարան` դատական որոշման կատարումը հետաձգելու, հիվանդության կամ հաշմանդամության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետևանքով պատիժը կրելուց ազատելու, պայմանական վաղակետ ազատման և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ հարցերի մասին հայտարարություններով:
3. Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս, դատապարտյալն իրավունք ունի մասնակցել դատական նիստին և տալ ցուցմունքներ, ներկայացնել ապացույցներ, հարուցել միջնորդություններ և հայտնել բացարկներ, ծանոթանալ գործի բոլոր նյութերին, բողոքարկել դատարանի գործողությունները և որոշումները:
4. Դատապարտյալն իր իրավունքները կարող է իրականացնել անձամբ կամ պաշտպանի օգնությամբ: Անչափահաս, ինչպես նաև ֆիզիկական կամ հոգեկան արատներով տառապող դատապարտյալի նկատմամբ դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:
(429-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն)