ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 52 · ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 457. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 457. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1. Անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած անձանց նկատմամբ չեն կարող կիրառվել խափանման միջոցներ:
2. Այդ անձանց նկատմամբ անհրաժեշտության դեպքում կիրառվում են հետևյալ անվտանգության միջոցները`
1) հսկողության համար հիվանդին հանձնելը ազգականներին, հոգաբարձուներին, խնամակալներին` իրազեկելով առողջապահության մարմիններին.
2) հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը: