Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-05-11-ից մինչև 2007-11-29։Բացել գործող տեքստը
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 55 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 500. ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

գործել է մինչև 2007-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 500. ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 12-ից:

2. Սույն օրենսգրքի 66 հոդվածին համապատասխան վնասի հատուցման իրավունք ունեն այն քաղաքացիները, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով կամ, որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ 1981 թվականի հունիսի 1-ից հետո:

3. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը` հետագա փոփոխություններով և լրացումներով:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

1 սեպտեմբերի 1998 թ.

ՀՕ-248

* - Ծանոթություն - Սույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 25-րդ կետի, 53-րդ հոդվածում, 185-րդ հոդվածի 4-րդ մասի, 187-րդ հոդվածի 1-ին կետի, 189-րդ հոդվածի, 190-րդ հոդվածի 1-ին մասի, և 190-րդ հոդվածում «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-129-Ն ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 22.02.07) ՀՀ օրենքով նախատեսված փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2007 թվականի դեկտեմբերի 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։