ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 103
Հոդված 103
XVI բաժնին առնչվող անցումային դրույթներ
1. Սույն Պայմանագրի 70-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված նպատակներն իրագործելու համար անդամ պետությունները մինչև 2025 թվականը կներդաշնակեցնեն ֆինանսական շուկայի ոլորտում իրենց օրենսդրությունը՝ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին և «Ֆինանսական ծառայությունների մասին» արձանագրությանը համապատասխան (սույն Պայմանագրի 17-րդ հավելված)։
2. Ֆինանսական շուկաների ոլորտում օրենսդրության ներդաշնակեցումն ավարտելուց հետո անդամ պետությունները որոշում կկայացնեն ֆինանսական շուկայի կարգավորման հարցերով զբաղվող վերազգային մարմնի լիազորությունների ու գործառույթների մասին, 2025 թվականին այն կստեղծեն, և դրա գտնվելու վայրը կլինի Ալմաթա քաղաքը։