Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2015-08-12Բացել ARLIS-ում

Հոդված 8

Միության մարմինները

1. Միության մարմիններն են՝

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը (այսուհետ՝ Բարձրագույն խորհուրդ),

Եվրասիական միջկառավարական խորհուրդը (այսուհետ՝ Միջկառավարական խորհուրդ),

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով, ԵՏՀ),

Եվրասիական տնտեսական միության դատարանը (այսուհետ՝ Միության դատարան)։

2. Միության մարմինները գործում են այն լիազորությունների շրջանակներում, որոնք նրանց վերապահված են սույն Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով։

3. Միության մարմինները գործում են սույն Պայմանագրի 3-րդ հոդվածում նշված սկզբունքների հիման վրա։

4. Բարձրագույն խորհրդում, Միջկառավարական խորհրդում և Հանձնաժողովի խորհրդում նախագահությունն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ռուսերեն այբբենական կարգով, մեկ անդամ պետության կողմից, օրացուցային մեկ տարվա ընթացքում՝ առանց երկարաձգման իրավունքի։

5. Անդամ պետությունների տարածքներում Միության մարմինների գտնվելու պայմանները սահմանվում են Միության և գտնվելու վայրի պետությունների միջև կնքվող առանձին միջազգային պայմանագրերով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։