Հոդված 31
Հոդված 31
Բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) ընդհանուր շուկայի ձևավորումը
1. Միության շրջանակներում անդամ պետություններն ստեղծում են բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) ընդհանուր շուկա՝ հիմնված հետևյալ սկզբունքների վրա`
1) բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) շրջանառության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության պահանջների ներդաշնակեցում,
2) Միության տարածքում շրջանառության մեջ գտնվող բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) արդյունավետությանն ու անվտանգությանը ներկայացվող պարտադիր պահանջների միասնականության ապահովում,
3) բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) շրջանառության ոլորտում միասնական կանոնների ընդունում,
4) բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) որակի ապահովման համակարգի ստեղծման համար միասնական մոտեցումների սահմանում,
5) բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում։
2. Միության շրջանակներում բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) ընդհանուր շուկայի գործունեությունն իրականացվում է Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 100-րդ հոդվածի դրույթները։
Բաժին VIII
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ