Անցնել բովանդակությանը
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 104

գործել է մինչև 2015-08-12Բացել ARLIS-ում

Հոդված 104

XX բաժնին առնչվող անցումային դրույթներ

1. Միասնական էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործմանը և ջերմաէներգետիկական ռեսուրսների միջպետական մատակարարումների օպտիմալացմանը նպաստող՝ Միության գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռների մշակումն ապահովելու նպատակներով անդամ պետությունների լիազորված մարմինները մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը մշակում և հաստատում են գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռների կազմման մեթոդաբանությունը։

2. Միության՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման նպատակներով Բարձրագույն խորհուրդը մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը կհաստատի հայեցակարգ, իսկ մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման ծրագիր՝ սահմանելով ծրագրի միջոցառումների իրականացման ժամկետը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը։

3. Միության՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման ծրագրի միջոցառումների իրականացումն ավարտվելուն պես անդամ պետությունները Միության շրջանակներում կկնքեն «Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման մասին» Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագիր, որը կներառի նաև էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիությունն ապահովող կանոններ, և կապահովեն դրա ուժի մեջ մտնելը ոչ ուշ, քան 2019 թվականի հուլիսի 1-ը։

4. Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման նպատակով Բարձրագույն խորհուրդը մինչև 2016 թվականի հունվարի 1-ը կհաստատի հայեցակարգը, իսկ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը՝ սահմանելով ծրագրի միջոցառումների իրականացման ժամկետը մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։

5. Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի միջոցառումների իրականացումն ավարտելուն պես անդամ պետությունները Միության շրջանակներում կկնքեն «Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագիր, որը կներառի նաև անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազափոխադրման համակարգերի հասանելիությունն ապահովող կանոններ, և կապահովեն դրա ուժի մեջ մտնելը ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը։

6. Նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման նպատակով Բարձրագույն խորհուրդը մինչև 2016 թվականի հունվարի 1-ը կհաստատի հայեցակարգը, իսկ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը՝ սահմանելով ծրագրի միջոցառումների իրականացման ժամկետը մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։

7. Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման ծրագրի միջոցառումների իրականացումն ավարտելուն պես անդամ պետությունները կկնքեն «Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագիր, որը կներառի նաև անդամ պետությունների տարածքներում տեղակայված նավթի և նավթամթերքների փոխադրման համակարգերի հասանելիությունն ապահովող միասնական կանոններ, և կապահովեն դրա ուժի մեջ մտնելը ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը։

8. «Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրությունը (սույն Պայմանագրի 21-րդ հավելված) գործում է մինչև սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը։

9. «Գազափոխադրման համակարգերով գազի փոխադրման ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության կանոնների, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրությունը (սույն Պայմանագրի 22-րդ հավելված), գործում է մինչև սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը։

10. «Նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների կազմակերպման, կառավարման, գործունեության և զարգացման կարգի մասին» արձանագրությունը (սույն Պայմանագրի 23-րդ հավելված) գործում է մինչև սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։