Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործել է մինչև 2021-10-28Բացել ARLIS-ում

Հոդված 20

Միության բյուջեն

1. Միության մարմինների գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների հաշվին, որը ձևավորվում է «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթով սահմանված կարգով։

Հերթական ֆինանսական տարվա համար Միության բյուջեն ձևավորվում է ռուսական ռուբլով՝ անդամ պետությունների բաժնեմասային ներդրումների հաշվին։ Անդամ պետությունների՝ Միության բյուջե կատարվող բաժնեմասային ներդրումների չափը (սանդղակը) սահմանվում է Բարձրագույն խորհրդի կողմից։

Միության բյուջեի եկամուտներն ու ծախսերը պետք է հավասարակշռված լինեն։ Ֆինանսական տարին սկսվում է հունվարի 1-ից և ավարտվում դեկտեմբերի 31-ին։

2. Միության բյուջեն և «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթը հաստատվում են Բարձրագույն խորհրդի կողմից։

Միության բյուջեում և «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթում փոփոխությունների կատարումն իրականացվում է Բարձրագույն խորհրդի կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։