Հոդված 46
Հոդված 46
Ոչ սակագնային կարգավորման միջոցները
1. Երրորդ երկրների հետ առևտրում Միության կողմից ընդունվում են ոչ սակագնային կարգավորման հետևյալ միջոցները՝
1) ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման արգելք,
2) ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման քանակական սահմանափակումներ,
3) ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման բացառիկ իրավունք,
4) ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման ավտոմատ լիցենզավորում (հսկում),
5) ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման թույլատրական կարգ:
2. Ոչ սակագնային կարգավորման միջոցները սահմանվում և կիրառվում են հրապարակայնության ու խտրականության բացառման սկզբունքների հիման վրա՝ սույն Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: